ԼՂ-ում հայտարարվել է օդային տագնապ․ Ստեփանակերտը ենթարկվում է զանգվածային հրետակոծության

Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվում է զանգվածային հրետակոծության: