Ադրբեջանի սկսած ցեղասպանական քաղաքականության հետևանքով երեխաները մնացել են դպրոցներում, ծնողները՝ իրենց բնակավայրերում

Ստեփանակերտում ադրբեջանի սկսած ցեղասպանական գործողությունների հետևանքով դպրոց գնացած երեխաները մնացել են դպրոցներում, նրանց իջեցրել են նկուղներ, իսկ ծնողները իրենց բնակավայրերի ու աշխատավայրերի ապաստարաններում են։

Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և հարակից տարածքները։ ԼՂ ՊԲ-ն պատասխանում է հակառակորդի հարվածներին։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զանգվածային ցեղասպանության ենթարկող Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր ԼՂ քաղաքացիները և քաղաքացիական ենթակառուցվածքները «իրենց թիրախում չեն»: