«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Թամարա Պետրոսյանը՝ Տոման ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ Արցախից, որոնց կից գրել է. «Ոչ ոք, ոչ ոք հենց այնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց։ Ու չասեք պարտություն։ Դա մերը չի, մերը ուրիշ է , մերը տեսակ է: Լեռնածին, լեռնաշունչ, չդադարող, չհանձնվող, անտառներին մատաղ եղած, գիրկը բաց հողը գրկած, արմատը սեր դարձրած, հայացքն ու գործը մինչև վերջ հարած, վերածնվող, ապրող, պայքարող, պարգևող։ Մունքնք։ Ես մեր Ցավը Տանիմ։ Ու ամեն արած, ամեն դիմացած, ամեն պայքարած վերադառնալու է. Տեսակն է այդպիսին, վերադառնալու է։ Տղերք ջան… Աստված ջան»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Tert.am Life (@tert.am.life)