Ադրբեջանին ստիպեցին. Էրդողանն ասել է՝ ինչու ԼՂ-ում գործողություններ իրականացվեցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին գրում է tass-ը:

«Ցավոք, Ղարաբաղում Ադրբեջանի օրինական մտահոգություններին արձագանքելու համար ոչինչ չարվեց, այդ իսկ պատճառով ստիպված եղան գործողություն իրականացնել: Ադրբեջանի այս քայլով տարածաշրջանում բացվեց լիարժեք կարգավորման հնարավորությունը: Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ կսեղմի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։

Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։

Էրդողանն ասել է, որ հույս ունի խաղաղություն հաստատել Ղարաբաղում՝ տարածաշրջանում Ադրբեջանի գործողություններից հետո։