Մեր երեխային սպանեցին. Երևանի ծննդատներից մեկում նորածին է մահացել, ծնողները մեղադրում են բժիշկներին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, shamshyan.com-ին են դիմել Վրաստանի հանրապետության Ծալկայի շրջանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Հովհաննիսայնն ու նրա հարազատներն ու տեղեկացրել, որ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում մահացել է իրենց նորածինը:

«Oրեր առաջ կնոջս բերել ենք այս բժշկական կենտրոն, որտեղ պետք է մեր առաջնեկը ունենայինք: 9 ամիս կնոջս հետազոտման նպատակով բերել ենք այստեղ, ոչ մի գանգատ, բողոք առողջությունից չի ունեցել: Մեզ ասել էին, որ առողջ տղա երեխա ենք ունենալու, անգամ քաշն էին ասել՝ 3 կգ 300 գրամ:

Հարազատներով արդեն գնումներ էինք արել, երեխայի համար անհրաժեշտ պարագաներ էինք գնել, հագուստներ, բայց ինչ իմանայինք, որ այս ծննդատան վայ-բժիշկ Էդիկ Բաղդասարյանի անփութության հետևանքով, մենք, որ տրամադրված էինք մեր առաջնեկի հետ գնայինք տուն, իրականություն չդարձավ:

Մեր երեխային, կարելի է ասել, այս հիվանդանոցում սպանեցին: Թե՛ ես, թե՛ կինս մի քանի անգամ ասել ու խնդրել ենք, որ կեսարյան հատման միջոցով երեխան ծնվի, բժիշկ կոչեցյալ Բաղդասարյանը մեզ ասում է` «էդպես չի լինի, Աստված ասում է` երեխան պետք է ցավերով ունենան»: Բա եթե այդպես է, որ կինս ցավերի մեջ գալարվում էր, ու խնդրում, աղաչում, բա խի՞ երեխան չծնվեց, երբ ժամեր առաջ ասում էիք, թե հեսա բալիկը լույս աշխարհ կգա ու ամեն ինչ լավ կլինի, իսկ ժամեր անց ինձ հիվանդանոցից պապիրոսը բերանին դրած ինչ-որ բժիշկ հայտնում է, թե երեխան մահացած է ծնվել»,- պատմել է հայրը:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: